Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

«Հավեսի՜ լողափ՝ երգով, պարով, ընթերցումներով»

Հունիսի 18-ին Արևելյան դպրոցի 5-6 տարեկան սովորողները ներկայացրեցին իրենց տարեվերջյան հաշվետու համերգը։Մեծով- փոքրով հավաքվել էինք Արևելյան դպրոցի ներքին բակում։Ծրագիրը բաղկացած էր երկու մասից։

Читать ««Հավեսի՜ լողափ՝ երգով, պարով, ընթերցումներով»» далее

Բակային ներկայացում

Արևելյան դպրոցի 5-6 տարեկանները, որոշեցին բակում բացօթյա ներկայացում խաղան։ Հավաքվեցին ծառի շուրջ և երգեցին խնկի ծառը։

Քարագրություն

Այս անգամ, որոշեցինք մեր սովորած բառերը գրել քարերի միջոցով։

Այլընտրանքային տարբերակով կարող ենք ստեղծագործել և գրել տարբեր ձևերով և մեթոդներով։ Երեխաների երևակայությունը սահմաներ չունեն։

Գարուն` խաղաղության

Այս ուրբաթը տարբերվում էր մնացած բոլոր ուրբաթներից նրանով,որ այս անգամ մեդիաուրբաթին ներկայանում էր Արևելյան դպրոցը` իր սովորողներով։ Մենք 5-6 տարեկաններս նույնպես մասնակցում էինք համերգին։ Մեր դասարան համույթը ներկայացրեց ոտքերով պարը։ Ամփոփումը ստորև…

Խենթ խաղեր

Արևելյան դպրոցի 5-6 տարեկանները` այսպես են անցկացնում իրենց Հանգստի ժամը։

Ընտրելով իրենց նախընտրած զբաղմունքը։

Հարթակում նկարչուհի ծնողն է

Տաթևը Մանվելի մայրիկն է։Նա մասնագիտությամբ նկարչուհի է։Ուրբաթ համերգի համար մեր զուգագուլպաների վրայի դիմապատկերներ նկարելը վստահել էինք Տաթևին։ Միասին փորձեցինք նկարել աղջկա և տղայի կերպար։Իսկ սաները տեսնելով Տաթևի ձեռքի աշխատանքը ոգևորվեցին և փորձեցին նմանակել աշխատանքը։Շնորհակալ ենք մեզ չմերժելու համար։Արդյունքը դասարանական բլոգում։

Կրկնազատիկը Թումանյանի անվան այգում

Ուրբաթ օրը Արևելյան դպրոցի 5-6 տարեկանները անցկացրեցին բացօթյա պարապմունք Թումոյի այգում։Ընկեր Տաթևի հետ միասին երգեցինք զատկական երգեր,պարեցինք ազգային պարերից՝ Թամզարան,խաղացինք ձվախաղեր,որից հետո նստեցինք խոտերի վրա և համտեսեցինք զատկական համեղ քաղցրավենիքներ։Սաները գոհ ու տպավորված վերադարձան դպրոց։Իսկ ես խոստացա,որ շուտով կրկին կճամփորդենք։

Ածիկացան

Այսօր Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների խմբում ածիկացան էր։Ամեն օր կխնամենք,կջրեք ցորենները և կսպասենք փարթամանալուն։Ներկած հավկիթները կշարենք խոտերի մեջ և կզարդարենք զատկական սեղանը։