Վերապատրաստում`օր 3-րդ

Վերապատրաստման երրորդ օրը ծանոթացանք վերապատրաստողների անհատական բլոգների հետ, կատարեցինք որոշ շտկումներ, և օրեցօր ծեռք բերեցինք ավելի շատ հմտություններ, բլոգավարության ասպարեզում: Եվս մեկ օր երազանքի կրթահամալիրում…

Վերապատրաստում՝ օր 2

Եկրորդ օրը սկսվեց ավելի հետաքրքիր և բուռն։ Սովորեցինք բլոգում նյութ տեղադրել (հղումներ, կցվող ֆայլեր, կցանկարներ, յութուբյան հղումներ, embed կոդեր և այլն)։ Լրացրեցինք իմ մասին էջը և բլոգի << բաժինների բացում>> էջը։ Նաև մենք պատիվ ունեցանք ծանոթանալու «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն ՝ Աշոտ Բլեյանի հետ ։ Նա մեզ շատ հակիրճ ներկայացրեց իր կրթահամալիրի զարգացման և նախակրթարանի ուսումնադաստիարակչական ծրագրերի հետ։ Պրն․ Բլեյանի գլոբալ նպատակներից մեկն է վերածել դպրոցները զարգացման կենտրոնների, նպաստելով համայնքի սոցիալ-մշակութային վերածննդին՝ դառնալով համայնքի համար բաց, ազատ ստեղծագործական կենտրոններ։ Պրն․ Բլեյանի հետ հանդիպուիմից և հեռանկարներից ոգեշնչված, դրական լիցքերով լիցքավորված հրաժեշտ տվեցինք միմյանց։

Վերապատրաստում` օր 1 ին

Առաջին օրը ծանոթացանք կրթահամալիրում իրականացվող այլընտրանքային հեղինակային ծրագրին։ Ծանոթացանք մասնակիցների և Վերապատրաստող մասնագետ՝ Անահիտ Հարությունյանի հետ։ Ինչպես նաև ուսումնասիրեցինք հեղինակային կրթական ծրագրի մեդիամիջավայրը՝  mskh.am,  Մեդիագրադարան, «Դպիր»կրթահամալիրի դասավանդողների, սովորողների ուսումնական բլոգներ. Ծանոթացանք Google առցանց հարթակի հետ, կատարեցինք էլեկտրոնային հասցեների բացում gmail.com  համակարգում։ Գրանցվեցինք wordpress.com կայքում, ծանոթացանք բլոգների աշխատասեղանին, dashboard-ի բաժիններին, ֆունկցիաներին, կիրառություններին։ Ստացանք բլոգի արտաքին տեսքը։ Աոաջին օրը անցավ շատ հետաքրքիր։

Դդմիկ ապլիկացիանները

Երեխաների հետ միասին այսօր պատրաստեցինք գունավոր թղթերից դդմիկներ, մեզ մոտ շատ գունեղ և գեղեցիկ դդմիկներ ստացվեցին: Եվս մեկ հաճելի օր այս կրթահամալիրում:

Բամբակյա ձնեմարդը

Այսօրել պատրաստեցինք այլընտրանքային ձնեմարդուկներ, երեխաները մեծ բավականություն ստացան իրենց կատարած աշխատանքից:

Երկրաչափական պատկերներ

Մենք այսօր երեխաների հետ խաղի միջոցով սովորեցինք՝ երկրաչափական պատկերները: Փոքրիկների հետ և´ մարզվեցինք և´ կարողացանք տարբերել երկրաչափական պատկերներ:🔵🔺⬜

Գունեղ խմորը

Այսօր երեխանների հետ պատրաստեցինք գունաոր խմորիկ: Որից հետո պատրաստեցինք այլընտրանքային ծեփեր …

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы