Պատրաստվում ենք բարեկենդանի ծեսին, բոլորս միասին պատրաստեցինք գունեղ և տարբերվող դիմակներ:
Բարեկենդանի անբաժանելի մասն է դիմակավորումը։ Մարդիկ հնարավորություն ունեին ծպտվելու և կերպարանափոխվելու։ Հաճախ դա ձգտման կամ բողոքի արտահայտություն էր, մարդկանց սխալները վեր հանելու և սրբագրելու հնարավորություն, հաճախ ուներ նաև չար ոգիներին վախեցնելու նպատակ։
Դիմակավորված կերպարներից էր երեկոյան տներ այցելող մեյմունը:
Փետրվարը սկսեցինք Թումանյանական շնչով երգ ու պարով, խաղիկներով, հեքիաթներով, ընտանեկան նախագծերով, իսկ փետրվարին 《Տյառնընդառաջի ծեսն》 էր նախակրթարանների բոլոր խմբերում որին հաջորդեց《 Բարեկենդանի ծեսը 》։
Երբ նստած զրուցում էինք՝ մեկել հանկարծ Հայկոն սկսեց բարձր ծիծաղալ, երբ հարցրեցի թե ինչու՛ ես ծիծաղում Հայկո. — ասաց՝ ընկեր Ալինա Նիկը ասումա, որ ձեզ շատա սիրում ու չի նեղացել: Հայկոն այնքան ուրախ էր դա ասում, որ գժվել կարելի է: Ամեն օրս այստեղ այնքան հաճելի է, որ ինձ թվում է ես այստեղ շատ տարիներ եմ աշխատում, երբ երեխան կարողանումա սիրել քեզ և ընդունել, այ դա է ամենա մեծ գնահատականա ինձ համար: Իսկ իմ սերը անսահման է :
Առավոտյան զրուցեցինք, թե ի՞նչ է լացը, տխրությունը, ո՞րն է տխրության և լացի պատճառները, ի՞նչու ենք տխրում, լալիս: Փորձեցինք պարզել թե՛ իրենց հարազատները ինչու են տխրում :
Զրույցի ընթացքում պարզեցինք…
Նիկոլի պապին տխրում է, երբ նիկոլը լալիս է:
Դանին տխրում է, երբ ընկնում է:
Նարեկը պարզվեց, որ ընդանրապես չի տխրում և տխրեցնում😊
Հայկոն ել տխրում է, երբ վախենում է
Յաննան էլ ասաց, որ երբ հիվանդ է լինում մայրիկն է տխրում:
Մեր զրույցից հետ, մի որոշ ժամ անց, երբ Անտուանը ոտքը ցավեցրեց և արտասվեց,Հայկոն միանգամից բղավեց այ~ տեսեք՝ ընկեր Ալինա սա է տխրությունը, տեսաք Անտուանը տխրեց:
Մենք մեր սաներով, անգամ օրվա վերջում մնում ենք ակտիվ և էներգիայով լի: Նրանք շատ են սիրում մարզվել՝ ցատկել, գլուխկնոծի տալ, խենթանալ: Մենք տալիս ենք այդ հնարաորությունը, իրենք ընտրեն թե՛ ինչպես մարզվեն և դա նրանց ավելի է ոգևորում ու զվարճացնում, դե իսկ մեր նպատակը այս կրթահամալիրում հենց դա է՝ թողնել իրենց ազատ և ինքնուրյուն զբաղվեն նրանով ինչով իրենք են ցանկանում:
Մեզ այսօր հյուրընկալվել էր ընկեր Սյուզին: Բոլորս միասին երգեցինք և միաժամանակ, մեր երաշտական գործիքներով նվագակցեցինք: Շնորակալություն մեզ հյուրընկալելու համար՝ ընկեր Սյուզի:
Այսօր մենք բոլորս միասին պատրաստվում էինք բարեկենդանին ,մեզ միացել էին՝ ընկեր Լիլիայի խումբը, ընկեր Սյուզին և Մարինե Ոսկանյանը: Շատ ուրախ և հագեցվաց պարապունք ունեցանք : Մարինե Ոսկանյանը մեզ շատ մեծ թարմություն և ոգեվորվածությու փոխանցեց ու հեռացավ : Այսօր ել շատ հագեցած օր ունեցանք:
Մենք արդեն կարողանում ենք ինքնուրույն մաքրել մանդարինի կեղևը և համտեսել: Մեզ մոտ դա շատ լավ է ստացվում : Մաքրելուց հետո մեծ սիրով համտեսեցինք մեր իսկ ձեռքով մաքրած մանդարինը: Այ այսպես ամեն օր սովորում ենք ավելի ինքնուրույն լինել:
Պատրաստվում ենք բարեկենդանին: Այսօր բոլորս միասին պատրաստեցինքՆոզայի դիմակը: Վերցրեցինք սպիտակ գույնի ստվարաթուղթ, վրան փաքցրեցինք տարբեր գույնի ժապավենի նման կտորներ: Նրա Հագուստը` թափթփված, մի փոքր մեծ: Գլխին դրեցինք մորթուց փափախ (գլխարկ):