Փետրվարիկ» ստուգատես․Այլընտրանքային թումանյանական տիկնիկներ

Այսօր  «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Փետվարիկ» ստուգատեսն էր։ Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների հետ պատրաստել ենք այլընտրանքային թումանյանական տիկնիկներ։ Այս անգամ ընտերլ ենք Հ․ Թումանյանի «Անբան Հուռի» հեքիաթը։Այլըտրանքային տիկնիկները պատրաստել ենք տարբեր թափոններից։ Հետաքրքրե՞ց, դե հետևեք մեզ

Երաժշտական խաղ-ներկայացում՝ թումանյանական այլընտրանքային տիկնիկներով

Արևելյան դպրոցի 5-6 տարեկանները տարբեր թափոններից ստեղծել են թումանյանական այլընտրանքային տիկնիկներ՝ ինքնաշեն խամաճիկներ։ Իսկ այսօր՝ Հ․ Թումանյանի ծննդյան օրը ներկայացան երաժշտական խաղ-բեմադրությամբ։

Նախագծի համակարգող՝ Տաթև Մանվելյան

Աշխատանքային նախագիծ․ Փետրբարի 15-19

Ուսումնական տրանսպորտի երթուղիներ

Ճաշացանկ

Շաբաթվա բանաստեղծությունը՝ Հ. Թումանյան «Էս էն․․․»

Շաբաթվա հեքիաթը՝  Անբան Հուռին

Շաբաթվա երգեր՝ «Զնկլիիկ օրոճ»Այ լի հո՜,Ծառ ծաղկեցավ

Պար՝  Լորկե

Շաբաթվա նախագծերը՝

15․02․2021թ․

  • 11։00-11։30  Մաթեմատիկական գործունեություն․բանավոր համրանք
  • 11։30-12։00 Ծանոթանում ենք «շուն» բառի հետ
  • 12։00-12։30  Ճաշ
  • 12։30-13։00  Ուրախ անգլերեն ՝ English for kids. 15-19.02.2021
  • 13:00-13:30   Պար  Լորկե
  • 13։30-14։00 Հանգստի ժամ
  • 14։00-15։00 Տեխնոլոգիական գործունեություն
  • 15։00-15։30 Հետճաշիկ
  • 15։30- 16։00  Հեքիաթի ժամ
  • 16։00-16։30 Միջավայրի խնամք
  • 16։40 Քայլք դեպի երթուղայիններ

16.02.2021թ․

  • 11։00-12։00 Այցելություն Քոլեջի բուսաբուծության լաբորատորիա․ Իմ թաղարը նախագիծ
  • 12։00-12։30  Ճաշ
  • 12։30-13։00- Էլեկտրոնային խաղեր
  • 13։00-13։30 Միջավայրի խնամք
  • 13։30-14։00 Հանգստի ժամ
  • 14։00-15։00 մարզական խաղեր
  • 15։00-15։30 Հետճաշիկ
  • 15։30-16։00 Տեխնոլոգիական գործունեություն
  • 16։00-16։30 Միջավայրի խնամք
  • 16։40 Քայլք դեպի երթուղայիններ

17․02․2021թ․

  • 11։00-11։30 Շաբաթվա հեքիաթը՝   Անբան Հուռին
  • 11։30-12։00 Ուրախ ռուսերեն Ռուսերեն․ 15-19․02․2021
  • 12։00-12։30 Ճաշ
  • 12։30-13։20 Աշխատում ենք զարգացնող թերթիկներով
  • 13։00-13։30 նկարում ենք սար բառը։
  • 14։30-15։00 Զբոսանք հակաբացիլ միջավայրում
  • 15։00-15։30 Հետճաշիկ
  • 15։30-16։00 Լեզվագործունեություն՝ հեքիաթի ընթերցում
  • 16։00-16։30 միջավայրի խնամք
  • 16։40 Քայլք դեպի երթուղայիններ

18․02․2021թ․

19․02․2021թ․

  • 10:00-10:30 Քայլք դեպի Արևմտյան դպրոց
  • 10։45-11։30 Լողի
  • 11։30-12։10 Վերադարձ Արևելյան դպրոց
  • 12։30-13։30 Ճաշ
  • 13։30-14։00 Հանգստի ժամ
  • 14։00-15։00 Տեխնոլոգիական գործունեություն
  • 15։00-15։30 Հետճաշիկ
  • 15։30- 16։00  Երաժշտական գործունեություն. «Զնկլիիկ օրոճ»Այ լի հո՜,Ծառ ծաղկեցավ
  • 16։00-16։30 Միջավայրի խնամք
  • 16։40 Քայլք դեպի երթուղայիններ

Զբոսանք Արևելքի բակում

Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ այսօր իրենց օրվա երկրորդ կեսը անցկացրեցին բակում, այնտեղ համտեսեցինք թխվածքաբլիթներ, որից հետո զբոսնեցինք և երգեցինք մեր սովորած երգերը։

Երկարացված օրվա կազմակերպիչների սեմինար-պարապմունքներ, փետրվարի 10, 2021թ.

Այսօր Արևելյան դպրոցում հերթական երգչախմբի սեմինարն էր։ Մի լավ երգեցինք, լիցքաթափվեցինք։

Սա էլ մի փոքրիկ տեսանյութ, բարի դիտում։

Սեբաստացի կրթական համայնքի հավաք․ փետրվարի 9

Օրակարգում՝

Այսօր ժամը 19:00 -ին հերթական առցանց ժողովն ունեցանք մեր հիմնադիր տնօրեն` Աշոտ Բլեյանի հետ։