Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Աշխատանքային նախագիծ 01․02․2021-05․02․2021

Շաբաթվա բանաստեղծությունը՝ Հ. Թումանյան «Ամպն ու սարը»

Շաբաթվա հեքիաթը՝ Հ․ Թումանյանի-Բարեկենդանը

Շաբաթվա երգեր՝ «Զնկլիիկ օրոճ»«Գնացե՜ք, տեսե՛ք», Պսակ-պսակ,

Պարերգեր՝  «Օր պար, ճոր պար»

Շաբաթվա նախագծերը՝ 

01․02․2021թ․

  • 11։00-11։30  Մաթեմատիկական գործունեություն․թվակազմություն
  • 11։30-12։00 Տեխնոլոգիա․ Տարբեր հատիկեղենով պատկերում ենք թվերը
  • 12։00-12։30  Ճաշ
  • 12։30-13։00  Ուրախ անգլերեն՝ School Supplies | Talking Flashcards
  • 13:00-13:30   Պարերգեր՝  «Օր պար, ճոր պար»
  • 13։30-14։00 Հանգստի ժամ
  • 14։00-15։00 Տեխնոլոգիական գործունեություն
  • 15։00-15։30 Հետճաշիկ
  • 15։30- 16։00  Հեքիաթի ժամ
  • 16։00-16։30 Միջավայրի խնամք
  • 16։40 Քայլք դեպի երթուղայիններ

02․02․2021թ․

  • 11։00-11։30 Մարզարոդարիական խաղեր
  • 12։30-13։00   Ճաշ
  • 13։00-13։35 Տեխնոլոգիական գործունեություն՝ ինքնաշեն շրխկաններ։
  • 13։30-14։00 Հանգստի ժամ
  • 14։00-15։00 մարզական խաղեր
  • 15։00-15։30 Հետճաշիկ
  • 15։30-16։00 Տեխնոլոգիական գործունեություն
  • 16։00-16։30 Միջավայրի խնամք
  • 16։40 Քայլք դեպի երթուղայիններ

03․02․2021թ․

  • 11։00-12։00 Տեխնոլոգիա․ջրաներկով նկարում ենք սար
  • 12։00-12։30 Ճաշ
  • 12։30-13։00 Հաշվեձողիկներով բանավոր մաթեմատիկա
  • 13։00-13։30 Մեդիագրագիտություն․ Մուտքագրում և նկարում ենք սար բառը։
  • 14։30-15։00 Զբոսանք հակաբացիլ միջավայրում
  • 15։00-15։30 Հետճաշիկ
  • 15։30-16։00 Լեզվագործունեություն՝ հեքիաթի ընթերցում
  • 16։00-16։30 միջավայրի խնամք
  • 16։40 Քայլք դեպի երթուղայիններ

04․02․2021թ․

05․02․2021թ․

  • 10:00-10:30 Քայլք դեպի Արևմտյան դպրոց
  • 10։45-11։30 Լողի
  • 11։30-12։10 Վերադարձ Արևելյան դպրոց
  • 12։30-13։30 Ճաշ
  • 13։35-14։00 այլընտրանքային նկարչություն
  • 14։00-15։00 Տեխնոլոգիական գործունեություն
  • 15։00-15։30 Հետճաշիկ
  • 15։30-16։00  Մարզական դադար
  • 16։00-16։30 Միջավայրի խնամք
  • 16։40 Քայլք դեպի երթթուղայիններ

Խոշորացույցից այն կողմ

Դդմի ծեսին ընդառաջ այսօր սաների հետ միասին խոշորացույցով ուսումնասիրեցինք դդմի կորիզները, համտեսեցինք, որոշեցինք համը գույնը, հոտը, որից հետո հավաքեցինք սերմերը և պահեցինք բանջարանոց լաբորատորիա համար համար։

Ճամփորդություն

Նորից ճամփորդության էինք գնացել դեպի Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն։ Այս անգամ դիտելու` Դոնալդ Բիսեթի հեքիաթները։

Մի փոքրիկ տեսանյութ էլ ձեզ համար։

Սեմինար

Հունվարի 27, ժամը՝ 12:00-13:00 – պարերգեր, երգչախումբ․ պատասխանատու՝ Սյուզի Մարգարյան․ Արևելքի Վերնատուն
Երկձայն երգչախումբ․

Երկինքն ամպել է (երկձայն)
Խոսք:Երաժշտություն: Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան)

Երկինքն ամպել է,
Ի՜նչ անուշ թոն է,
Գամ դռնեն անցնեմ՝
Հոգյակս հոն է։

Երկինքն ամպել է,
Գետինը թաց է,
Յարս քնել է,
Երեսը բաց է։

Երկինքն ամպել է,
Ի՜նչ անուշ երակ,
Սրտիս մեջ լցւսվ
Մի բուռը կրակ։

Կոմիտաս
Էս գիշեր, լուսնակ գիշեր (երկձայն)

Էս գիշեր լուսնյակ գիշեր,
Վա՜յ, լե՜, լե՜, լե՜, լե՜,
Լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜,
Ձյունն եկել գետին նախշել.
Ո՞վ է տեսել՝ սիրած յարը մոռանա,
Ով մոռանա, ջուխտ աչքերով կուրանա: 
 
Ա՜յ գիշեր, դարձիր արի,
Վա՜յ, լե՜, լե՜, լե՜, լե՜,
Լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜,
Հացս թող լինի գարի.
Ո՞վ է տեսել՝ սիրած յարը մոռանա,
Ով մոռանա, ջուխտ աչքերով կուրանա: 

Մենակ յարս ինձ համար,
Վա՜յ, լե՜, լե՜, լե՜, լե՜,
Լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜,
Սրտով խոսքը կատարի.
Ո՞վ է տեսել՝ սիրած յարը մոռանա,
Ով մոռանա, ջուխտ աչքերով կուրանա:

Կոմիտաս. կաքավի գովքը (երկձայն)

Արև բացվեց թուխ ամպերեն,
Կաքավ թըռավ կանաչ սարեն,
Կանաչ սարեն՝ սարի ծերեն,
Բարև բերավ ծաղիկներեն.

Սիրունի՜կ, սիրունի՜կ,
               Նախշուն կաքավիկ։

Քո բուն հյուսած ծաղիկներով՝
Շուշան, նարգիզ, նունուֆարով,
Քո տեղ լըցված ցող ու շաղով,

Քընես, կելնես երգ ու տաղով.
               Սիրունի՜կ, սիրունի՜կ,
               Նախշուն կաքավիկ։

Քո թև փափուկ ու խատուտիկ,
Պըստի կըտուց, կարմիր տոտիկ,

Կարմիր-կարմիր տոտիկներով,
Կըշորորաս ճուտիկներով.
               Սիրունի՜կ, սիրունի՜կ,
               Նախշուն կաքավիկ։

Կոմիտասյան նոր պարերգեր․

Ձուն դնեմ թավեն, խաշեմ

  1. Ձուն դնեմ թավեն, խաշեմ
    Ելնեմ տանիքը աշեմ:

Բոբիկ մի քելե, փուշ է,
Սիրունիկ, պագդ անուշ է:

  1. Կայնել ես վարդի հովին,
    Քամին տա ծոցիդ մովին:

Բոբիկ մի քելե, փուշ է,
Սիրունիկ, պագդ անուշ է:

  1. Բուսել ես բաղի միջին,
    Դու ես իմ խաղի միջին:

Բոբիկ մի քելե, փուշ է,
Սիրունիկ, պագդ անուշ է:

  1. Քան լուսինն ամպի տակ

Խորոտ էր, կոլոտ էր

Խորոտ էր, կոլոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Խորոտ էր, կոլոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր:

Իմ խորոտ, իմ սիրուն,
Հազար էրնեկ քո տիրուն:
Իմ խորոտ, իմ սիրուն,
Հազար էրնեկ քո տիրուն:
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր:

Ալամ աշխարհ վկա,
Քեզեն լավը չի ճարվի:
Ալամ աշխարհ վկա,
Քեզեն լավը չի ճարվի:
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր:

Կոմիտաս <<Լեզուս չի խոսում>>

Լեզուս չի խոսում, լալ եմ, հո՜, յարո,
Ես քու ձեռից հիլալ եմ, հո՜, յարո,
Ալագյազ բարձր սարի, հո՜, յարո,
Պաղ աղբյուրից զուլալ եմ, հո՜, յարո:

Քան լուսինն ամպի տակով, հո՜, յարո,
Դու ջուր կերթաս ձորակով, հո՜, յարո,
Հոգիս քեզ մատաղ լինի, հո՜, յարո,
Սիրտս կերես կըրակով, հո՜, յարո:

Քարի տակին պաղ աղբուր, հո՜, յարո,
Արծաթի թաս, ոսկի ջուր, հո՜, յարո,
Ես կըվառիմ քո սիրուն, հո՜, յարո,
Մի թաս ուզեմ, էրկուս տուր, հո՜, յարո:

Մեր պարերը․Վարպետության դաս Լաերտ Գրիգորյանի հետ

Այսօր մեր խմբասենյակում իսկական իրարանցում էր, հյուրընկալել էր պարուսույց Լաերտ Գրիգորյանը։ Միասին սովորեցինք և պարեցինք նոր պար, իսկ Արևներ ջոկատը իր հերթին սովորեցրեց ընկեր Լաերտին իրենց սովորած պարը։

Իսկ սա տեսանյութը։

Արևներ ջոկատի ճամբարային գործունեություն 25․01․2021 -29․01․2020

Ուսումնական տրանսպորտի երթուղիներ

Ճաշացանկ

Ուսումնական ճամբար 2021․ ուղեցույց

Ձմեռային ուսումնական ճամբար 2021

Համագործաքցային նախագիծ

Շաբաթվա պարեր՝ Կարնո Քոչարի,  Բուլուլ,  Թաշկինակներով պար,  ԹամզարաՓափուրի

Շաբաթվա երգերը՝ «Օր պար, Ճոր պար»«Պսակ-պսակ»,Կռունկ ջան արի, արի -դասավանդող՝ Տաթև Մանվելյան

Շաբաթբա հեքիաթները՝ Դոնալդ Բիսեթի

25․01․2021թ․

26․01․2021թ․

  • 11։00-100 Բնագիտական փորձեր․ Վարպետության դաս քիմիկոս-մանկավարժ Արմինե Սարգսյանի հետ
  • 12։30-13։00   Ճաշ
  • 13։00-13։35 Ուրախ անգլերեն-  Winter clothesWinter wordsWinter words
  • 13։35 այլընտրանքային նկարչություն
  • 14։00-15։00 Տեխնոլոգիական գործունեություն
  • 15։00-15։30 Հետճաշիկ
  • 15։30-16։00  Մարզական դադար
  • 16։00-16։30 Միջավայրի խնամք
  • 16։40 Քայլք դեպի երթթուղայիններ 

27․01․2021թ․

  • 11։00-12։00 Մեդիակրթություն․ Նկարում ենք դդումների մոլորակը, հորինում պատմություններ
  • 12։00-12։30 Ճաշ
  • 12։30-13։00 Հեծանվավարություն
  • 13։00-13։00 Ուսումնասիրում ենք դդումներ
  • 13։35 -14։30 Զբոսանք հակաբացիլ միջավայրում
  • 15։00-15։30 Հետճաշիկ
  • 15։30-16։00 Լեզվագործունեություն՝ հեքիաթի ընթերցում
  • 16։00-16։30 միջավայրի խնամք
  • 16։40 Քայլք դեպի երթուղայիններ

28․01․2021թ․

Ընտանեկան ֆլեշմոբ-ստուգատես՝ Ազգային խոհանոց դդմով

29․01․2021թ․

Լողում են Արևներ ջոկատը

Լողը շա՜տ առողջարար սպորտաձև է, նրա միջոցով մարզում ենք մեր մարմնի ամբողջ մկանները։ Իսկ այսօր լողում էին` Արևելյան դպրոցի 5 տարեկանները։

Հերթական անգամ մի լավ մարզվեցինք և կոփվեցինք։ Համոզվեք ինքներդ։

Սա էլ ֆոտոշարքը

Արևներ ջոկատ

Շուտով մենք խմբասենյակում ունենալու ենք Բանջարանոց լաբորատորիա։

Մինչ այդ որոշեցինք նկարել և պատմել բանջարեղենների մասին։