
Օր՝ 01.12.2021
Ժամ՝ 15։00-16:00
Վայր՝ Մայր դպրոց խեցեգործարան
Պատասխանատուներ` Սաթեն Քարաջյան,Ալինա Մարզումանյան։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալ Արևելյիրան դպրոց-պարտեզ
Օր՝ 01.12.2021
Ժամ՝ 15։00-16:00
Վայր՝ Մայր դպրոց խեցեգործարան
Պատասխանատուներ` Սաթեն Քարաջյան,Ալինա Մարզումանյան։
«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Դեկտեմբերիկ» ստուգատես
Օրը՝ 02.12.2021
Ժամը՝ 11:00-12:30
Անցկացման վայրը՝ Արևելյան դպրոցի 5 տարեկանների դասարան-լաբորատորիա
Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 5 տարեկաններ, ծնող՝ Սեդա(Ծաղիկյան Գայանեի մայրիկը) և փոքրիկ Հակոբիկ
Շաբաթվա նախագծեր՝
Շաբաթվա բանաստեղծությունը՝ Հովհ. Թումանյան «Առաջին ձյունը »
Շաբաթվա հեքիաթ՝ Դ․ Բիսեթ Ցանկությունների ծառը
Շաբաթվա երգերը՝ «Դինգ դոնգ», «Little Snowflake», «Այ քեզ, այ քեզ տոնածառ», Բասեն բարի
Ազգային պարեր՝ Թաշկինակներով պար
29.11.2021թ․
30.11.2021թ․
01.12.2021թ
02.12.2021թ․
03.12․2021թ․
Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին նրա վրա, քամին թեթև վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն,ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:
Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կկատարվեր:
Ծառի կողքին մի տնակ կար: Տնակում մի գիրուկ ծերուկ էր ապրում: Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր: Նա օճառ էր վաճառում գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ տղաներին ու աղջիկներին:
Մի օր նա կանգնեց կախարդականծառի տակ ու ասաց.
_Ուզում եմ, որ մեր թաղում ապրող բոլոր աղջիկներն ու տղաները հայտնվեն Լուսնի վրա:
Հենց նա այս բառերն ասում է, բոլոր տղաներն ու աղջիկները հայտնվում են Լուսնի վրա:
Այնտեղ ցուրտ էր ու տխուր, փոքրիկները սկսում են լաց լինել: Բայց նրանք այնքան հեռու էին, որ մայրիկները չէին կարող լսել նրանց ձայները:
Հենց որ երեխաները հայտնվում են Լուսնի վրա, ծառի վրայի բոլոր թռչունները էլ չեն երգում:
Իսկ մի կեռնեխ նայում է պարոն Սմիթին ու ասում.
_Ես ուզում, եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան:
Պարոն Քեդոգան Սմիթն ասում է.
_Ուզում եմ, որ Լուսնի վրա հայտնվեն: Իսկ կեռնեխը` «Ուզում եմ, որ վերադառնան»:
Երեխաները գնալով ավելի ու ավելի են շփոթվում, չեն հասկանում, թե որտեղ են` Երկրի՞, թե՞ Լուսնի վրա:
Պարոն Սմիթը ոտքը խփեց գետնին ու ասաց. «Ուզում եմ… », բայց չհասցրեց շարունակել, որովհետև կեռնեխը շատ արագ ասաց. «Ուզում եմ, որ պարոն Սմիթը բարի դառնա»:
Եվ պարոն Սմիթը, ով հենց նոր պատրաստվում էր ասել. «Ուզում եմ, որ բոլոր երեխաները հայտնվեն Լուսնի վրա», հանկարծ միտքը փոխեց, քորեց գլուխն ու ասաց.
_Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյ խմելու, մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք: Իսկ ես այլևս օճառ չեմ վաճառի, փոխարենը հրուշակեղենի խանութ կբացեմ, թող բոլորն ինձ Ուիլիամ
Քեդոգան Սմիթի փոխարեն պարզապես Բիլ Սմիթ ասեն: Հեյ-հո՜, հեյ-հո՜:
Նա երեք անգամ գլուխկոնծի տվեց, իսկ ծառի վրայի թռչունները նորից սկսեցին երգել:
Արևը շողում էր, քամին կամացուկ վազվզում էր ծառի ճյուղերի մեջ, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն,ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:
«Առաջին ձյունը »
-Վա՛յ, մայրիկ ջան, տե՛ս,
Բակն ու դուռը լի
Ինչքան սպիտակ թիթեռ է գալի…
Էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ։
― Չէ՛, իմ անուշիկ,
Թիթեռներ չեն էտ.
Թիթեռներն անցան
Ծաղիկների հետ։
Էտ ձյունն է գալի,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի։
Այսօր առավոտվանից Արևելյան դպրոցում եռուզեռը չէր դադարում։ Ուսուցչական ողջ խմբով պատրաստվում էինք հարիսայի համտեսին։
Տոնական օրը սկսեցինք Սբ. Երրորդություն եկեղեցուց։ Ժամերգությունից հետո քայլքով եկանք դեպի Արևելք, որտեղ Մարինե Ոսկանյանի թմբկազարկերի ներքո պարեցինք,տաքացանք և շտապեցինք խմբասենյակ՝համտեսելու անմահական հարիսան։ Խբասենյակը վերածել էինք արվեստանոցի, որտեղ սաները իրենք իրենց ձեռքով նկարում և ձևավորում էին անմահական գինու շշերը։Մեր խմբում կրկնակի տոն էր,քանի որ ունեինք տարեդարձ։ Այսօր Էվան դարձավ 5 տարեկան։Միասին երգեցինք, շնորհավորեցինք Էվային և կտրեցինք տոնական տորթը։ Ուրախ օր, ուրախ մարդկանց մասնակցությամբ։
Նախապատրաստվում ենք մանկական «Տիկնի պսակ» երաժշտական ներկայացմանը։ Երեխաները հետ միասին պատրաստեցիք ինքնաշեն տիկնիկներ։
Արևելյան դպրոցի 5-6 տարեկանները հոկտեմբեր ամփոփում են իրենց նոյեմբեր ամիսը։
Աշխատանքային նախագիծ՝
Աշխատանքային նախագիծ 01.11.21-05.11.21
Աշխատանքային նախագիծ 08.11.21-12.11.21
Աշխատանքային նախագիծ 15.11.21-19.11.21
Այսօր կրկին հինգշաբթի էր և մեր ստուգատեսի օրը։Սաների համար ամեն հինգշաբթի տոն է,քանի որ ամեն շաբաթ մի նոր հետաքրքիր անելիք ենք ունենում։Այս անգամ նախօրոք պատրաստել էինք տիկնիկներ,հարս և փեսա։
Բաժանվեցինք հարսի և փեսայի կողմերի,և սկսեցինք ծիսական հարսանիքը։Արդյունքը տեսաֆիլմում։
Լիսիցյանական շաբաթ. «Տիկնի պսակ»
Օր՝ նոյեմբերի 25
Ժամ՝ 11.00
Վայր՝ Արևելյան դպրոցի ներքին բակ
Համակարգողներ՝ Սաթեն Քարաջյան, Ալինա Մարզումանյան, Տաթև Մանվելյան