Վաղաշենի բնապահպանական արշավախմբային ճամբար

Վաղաշենի բնապահպանական արշավախմբային ճամբար` նախագիծ

Վաղաշենի բնապահպանական ճամբար գնալուս որոշումը ստացվեց շատ հապճեպ ու չնախատեսված։ Սակայն ոգևորված հավաքեցի ճամպրուկներս և շտապեցի դեպի ճամբար։ Պատճառը երևի այն էր, որ անցած տարի եղել եմ այնտեղ ու մոտավոր պատկերացում ունեի ճամբարային առօրյայի մասին:

Հիմա անդրադառնամ իմ կյանքի երկրորդ «Սեբաստացիական» ճամբարին:

Իրականում, որոշմանս ճիշտ ու տեղին լինելը հասկացա հենց այն պահին, երբ տեղ հասանք։ Որոշմանս ճիշտ լինելու երկրորդ փաստարկը թիմային լինելն էր, որի ընթացքում, սեբաստացիական սովորության համաձայն կարողացանք համախմբվել ու թիմային աշխատանքի միջոցով այնպիսի ուժեղ և ամուր թիմ լինել, որ խաղալիս, աշխատելիս, խոհանոցում և ամենուր գերագույն հաճույք ստացանք: Ի դեպ ամառային արձակուրդները անցկացնելու ամենահարմար վայրը, ուր կարող ես գնալ, ճամբարն է, իմ դեպքում` Վաղաշենի բնապահպանական ճամբարը: Սևանում, որտեղ անցկացրի հիանալի ժամանակ, ձեռք բերեցի նոր ընկերներ ու գիտելիքներով լի փորձ։

Երբ հասանք ճամբար ու ծանոթացանք ճամբարականների հետ, մեր ոգևորությունը ավելի մեծացավ: Բոլորս հասկանում էինք, որ հայտնվել ենք ստեղծագործ, խելացի ու էներգիայով լի մարդկանց շրջապատում:
Չէինք մոռանում առավոտյան նախավարժանքի մասին, որը մեր առօրյայի մի մասն էր կազմում։
Սեբաստացիներին բնորոշ՝ նաև կատարեցինք այլընտրանքային քարանկարչություն։ Հավաքեցինք ափից գեղեցիկ քարեր և անցանք ստեղծագործելու։

Գիտե՞ք` ամենից շատ նաև տպավորվել է այն պահը, երբ եկել էր ճաշի ժամը, և բոլորս սպասում էինք, ինչպես շատ ճամբարներում է լինում, ոչ համեղ ճաշի, ու հանկարծ միանգամից անակնկալի եկանք այդ համեղ ու հրապուրող ուտելիքից, որին արդեն ճամբարի մյուս օրերի ընթացքում անհամբեր սպասում էինք:
Ինչպես նաև ճամբարականներին էին հյուրընկալվել ԱԻՆ-ին աշխատակիցները, որի ընթացքում հետաքրքիր զրույց- քննարկում ունեցանք։ Զրուցեցինք անվտանգության կանոններից, թե ինչպես անտառային պայմաններում կարողանալ պաշտպանված լինել։ Ինչպես նաև, ճամբարականները ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։
Մեր ճամբարի առօրյային մի մաս էր կազմել նաև միջավայրի խնամքը:

Մենք միասին՝ սովորողների հետ, գնացինք Սևան լճում լողալու։ Իհարկե, լողալուց առաջ կատարեցինք բնապահպանական աշխատանքներ Սևանի ափին։

Հիշում եմ նաև խաղերը, հանգստյան ժամերը, որոնց ժամանակ մենք հաստատ էլի ինչ-որ ծիծաղաշարժ բաներ էինք մտածում ու անում: Իսկ տաղանդի երեկոյի մասին էլ չխոսեմ, երգուսուցումն ու պարուսուցումը խարույկի շուրջ ապահովում էին  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի սովորողներ Մերի Խաչիկյանը և Լիլիթ Աբրահամյանը։

Հիշում եմ վերջին օրը Սևանի ափին: Բոլորս տխուր էինք, բայց բոլորիս դեմքին ժպիտ կար: Սևանն էլ էր ալեկոծվել ու միացել մեզ: Մենք տխուր էինք, որ վերջացան ճամբարային օրերը, բայց հասկանալով, որ դա մեր վերջին հանդիպումը չի կարող լինել, ժպտում էինք և ուրախանում:

Այդ երեք օրերի ընթացքում մենք բացահայտեցինք ու զարմացրինք ինքներս մեզ ու մեր ընկերներին, և իհարկե, այդ ամենի ընթացքում մեր կողքին էին ճամբարի արդեն փորձառու ու դրական կազմակերպիչները։ Ես և ճամբարի մյուս մասնակիցները անչափ շնորհակալ ենք նրանց այդպիսի անմոռանալի օրերի և յուրահատուկ մթնոլորտի համար, որը ստեղծվել էր նրանց շնորհիվ: Իսկ նրանք, ովքեր ընթերցում են այս նյութը, հորդորում եմ, մասնակցել անպայման ու հավատան, որ այդ ճամբարային օրերը կփոխեն իրենց ու իրենց կյանքը, ինչպես իմն ու ընկերներինս:


Կարճ ասած՝ իրար խոստացանք կրկին այս տարի հավաքվել՝ նոր արկածներ գտնելու հավես ակնկալիքով:
Այնքան շատ էին տպավորությունները, որ որոշեցի գրել Վաղաշենի բնապահպանական արշավախմբային ճամբարի մասին։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы