Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

«Դդմատոնին ընդառաջ» համագործակցային նախագիծ. Դդումով բուլկի

Դդումով բուլկի

Օրը` 17.01.2022

Ժամը` 14։00

«Դդմատոնին ընդառաջ» համագործակցային նախագիծ

Վայրը՝

Արևելյան դպրոց-պարտեզ
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 1-ին դասարանի սովորողներ և 5 տարեկաններ։

Համակարգողներ՝ Ալինա Մարզումանյան, Սոֆյա Մամյան։

Նպատակը, խնդիրները՝

Ծանոթացում ազգային մշակույթին, ծեսերին, դդմատոնին ընդառաջ կերակրատեսակի պատրաստում։

Ընթացքը՝

համագործակցային խմբով կազմում ենք անհրաժեշտ բաղադրիչների ցուցակը, այնուհետև գնում ենք գնումներ կատարելու։ Գնումները կատարելուց հետո սկսում ենք պատրաստել նախապես որոշված ուտեստը։

Անհրաժեշտ բաղադրիչներ`

Քայլերի հաջորդականություն

Դդումը կեղևազրկում ենք, մանր կտորների բաժանում և կարագով տապակում: 3-4 րոպե անց ցանում  ենք շաքարավազն ու կրկին դդումը տապակում:

Խմորիչը լցնում ենք քիչ քանակությամբ տաք ջրի մեջ, ավելացնում աղն ու շաքարավազը: Մեկ այլ ամանի մեջ լցնում ենք տաք ջուրը, հալեցրած կարագն ու 1 ճ/գդ ալյուրը: Խառնում ենք և արագ խմոր հունցում:
Երկու զանգվածքները միացնում ենք, ալյուր ավելացնում և լավ խառնում:

Խմորը ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով և թողնում մի քիչ հանգստանա:
Մեկ այլ ամանի մեջ լցնում ենք կաթը, ձվերը, կարագը, դդումը, շաքարավազը և լավ խառնում ենք:
Զանգվածը կամաց կամաց լցնում ենք խմորի մեջ, խառնում և ըստ անհաժեշտության ալյուր լցնում: Փափուկ խմոր ենք հունցում, ծածկում պոլիէթիլենային թաղանթով և թողնում ենք մի քիչ հանգստանա:

Խմորը մանր կտորների ենք բաժանում

Այնուհետև ձեռքերով գնդում ենք և դնում յուղաթղթապատ ձևամանի մեջ:

Վրան հարած ձու ենք քսում և թխում 180 աստիճան տաքացրած ջեռոցում 30 րոպե:

Ամփոփումը` տես այստեղ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: