Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Հարթակում ծնողն է․ Կաթնաթթվային մթերք, ներկայացնում է Հասմիկ Երիցյանը

«Հարթակում ծնողն է» նախագծի շրջանակներում Արևելյան դպրոցի 5-6 տարեկան սովորողների հյուրն էր Հասմիկ Երիցյանը՝ Արևիկ Աղասյանի մայրիկը։ Թեման՝ «Կաթնաթթվային մթերք, բիո սնունդ»։ Զրույց-քննարկում ունեցաք կաթնաթթվային մթերքի մասին, օգտակարության և հակացուցումների մասին։ Հասմիկ Երիցյանը ներկայացրեց իր ստեղծած քամած մածնի գնդիկները համեմված տարբեր համեմունքներով։ Մեր նախագծին էին միացել Միջին դպրոցի սովորողները, դասավանդողները։ Իսկ վերջում՝ համեղ հյուրասիրություն։

Տեսանյութը՝ Սյուզաննա Սարգսյանի

«Ծնողի աշխատանքի վայրը ուսումնական հարթակ»․ Հայերենի բարբառները կամ հեքիաթասաց հայրիկը

Օրը` 25․05․2021թ․

Ժամը` 12։00

Վայրը` Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Ավագ դպրոց,փոքր դահլիճ

Մասնակիցներ՝ 5-6 տարեկաններ, տարատարիք սովորողներ, դասավանդողներ

Հագուստ՝ դասարանական դեղին շապիկներ

Թեման՝ «Հայերենի բարբառները կամ հեքիաթացաց հայրիկը »

Ծնող՝ Վարդան ԿարապետյանՀասարակագետ,պատմաբան, «Բարբառներ» ակումբի ղեկավար (Վահագն Կարապետյանի հայրիկը)

Նպատակը ՝

  • Բաց համագործակցություն ծնողական համայնքի հետ։
  •  Մայիսյան հավաքի ընթացքում կրթական գործի կազմակերպում:
  • Շրջայց-ծանոթացում Ավագ դպրոցին
  • Ծանոթացում հայերենի բարբառներին

Օգտակար տեղեկություն՝ հայերենի բարբառները

Նկարագրություն` սովորողների հետ քայլքով գնալու ենք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Ավագ դպրոց՝ Վարդան Կարապետյանի աշխատավայր։ Միասին շրջելու ենք Ավագ դպրոցում, պատմության-հասարակագիտության դասասենյակում։ Զրույց-ծանոթություն հայերենի բարբառներին, ինչպես նաև բարբառներով հեքիաթ հայրիկի կողմից։

Արդյունքը կհրապարակվի մեր դասարանական բլոգում։