Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Ամպն ու սարը

Արևելյան դպրոցի 5 տարեկանները այսօր կատարեցին տեխնոլոգիական աշխատանք «Ամպն ու սարը»։ Աշխատանքի ընթացքում զարգացնում ենք մանր մոտորիկան, երեխայի երևակայությունը։ Երեխաները աշխատում էին Լիլիթ Բլեյանի «Ամպն ու սարը» երաժշտության ներքո։

Բնագիտական ստուգատես «Հոկտեմբերիկ»

Կրկին հինգշաբթի էր և մեր հերթական ստուգատեսյան օրը։Այս անգամ կատարեցինք բնագիտական փորձ։Սաները պետք է հետազոտեին մրգերը,բանջարեղենները, առանձնացնեին սերմը պտղամսից։Ստուգեցինք համի հոտի զգայարանները,փորձեցինք զարգացնել սաների տրամաբանական մտածողությունը և երևակայությունը՝ միաժամանակ ստեղծելով մեր ջերմոց լաբորատորիան։