Օրը՝ 15.10․2020թ․

Ժամը՝ 11։00-12։00
Վայրը՝ Արևելյան դպրոց
Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի դպրոցի 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Լիլիա Զախարյան, Ալինա Մարզումանյան
Խորհրդատու տեխնոլոգ՝ Արուսյակ Մաթևոսյան
Նպատակը՝
Երեխաների տեխնոլոգիական-ստեղծագործական գործունեության ստուգատես, խմբասենյակում թումանյանական թատերական անկյունի ստեղծման աշխատանքների մեկնարկ:
Խնդիրները՝
- Ներկայացնել-գրանցել երեխաների տեխնոլոգիական հմտությունները / մկրատից, սոսնձից օգտվելու հմտություններ/
- Զարգացնել ստեղծագործական երևակայությունը
- Թատրոն-խաղի միջոցով զարգացնել բանավոր խոսքը
- Զարգացնել խմբով աշխատելու կարողությունները
Նկարագրությունը՝
Սկզբում ձեռնոցը կնկարեն սպիտակ թղթի վրա, կորոշեն, թե իրենց ծանոթ հերոսներից որին են ցանկանում տիկնիկ դարձնել: Գունավոր մատիտներով ձեռնոցի գծապատկերի վրա կնկարեն իրենց պատկերացրած տիկնիկը: Հետո կընտրեն անհրաժեշտ նյութերը և միասին կպատրաստեն ձեռնոց-տիկնիկ, որը կօգտագործեն հեքիաթների և բանաստեղծությունների բեմադրման, խաղի ժամանակ:Աշխատանքն ավարտող երեխաները շիրմայի մոտ կխաղացնեն իրենց տիկնիկը և կներկայացնեն իրենց տիկնիկ-հերոսին: Երեխաները կաշխատեն տեխնոլոգիայի դասվանդողի, դասվարների հետ:
Պատրաստի ֆիլմերը դասվարը կտեղադրի դասարանական բլոգում: