
«Ամսիկներ» ստուգատես
«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Սեպտեմբերիկ» ստուգատես
Մասնակիցներ՝ Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոցների, Քոլեջի 5-6 տարեկաններ
Սկիզբը՝ 11:00
Վայրը՝ Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոց-պարտեզների, Քոլեջի լանջերին
Սեպտեմբերի 9` «Կրթական շքերթ» ստուգատես
պատասխանատուներ՝ Սաթեն Քարաջյան, Ալինա Մարզումանյան, Տաթև Մանվելյան
Ծրագրում
- Արևաշարք՝ Արև, արև դուրս արի, Արև, արև եկ, եկ.
- Աթ. Խնկոյան «Մեղու»՝ երաժշտառիթմիկ խաղ։
Պըզզան, պըզզան,
Պըզպըզան,
Պստիկ մեղու տըզտըզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Սուսան սմբուլ կխմես,
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս:
- Կոմիտաս՝ «Ձիուկ»
- Աթ. Խնկոյան «Աքաղաղն ու կտուրը»
Մի աքաղաղ կարմրապեծիկ,
Իր ոտքերը երկար ու ձիգ,
Կտրին տալով` վեր – վեր ձգվեց,
Ու զարմանքով ինչ հարց տվեց.
-Էս ո՛նց է, որ ես զոռ տալիս,
Էս կտուրը փուլ չի գալիս: