
Սաների հետ միասին գնացինք դեպի քոլեջ։ Այնտեղ է գտնվում գեղեցիկ և բազմազան բուսաբուծության լաբարատորիան։ Այնտեղ մեզ շա՜տ ուրախ դիմավորեց տիկին Շողիկը։ Պատմեց, թե ինչպես խնամել բույսերին և կենդանիներին, թե ինչպե՞ս են աճում բույսերը, ի՞նչպես են լողում ձկները ջրի մեջ, ինչո՞ւ են կենդանիները որոշակի կերպ պահում: Ծանոթանալուց հետո սիրեցինք և կերակրեցինք կենդանիներին։
Սաներին շա՜տ դուր եկավ, մեր բուսաբուծության լաբարատորիա։ Խոստացանք, որ մյուս անգամ այցելելիս մեզ հետ կենդանիներին տարբեր բանջարեղեններ կբերենք։