
Արևելյան դպրոցի 5 տարեկանները այսօր գրադարանում էին։Առավոտյան նախաճաշից հետո հագանք շապիկները և քայլքով շտապեցինք դեպի Մայր դպրոց,դեպի 《Տիգրան Հայրապետյանի》անվան գրադարան։Շրջեցինք գրադարանով,ընկեր Լուսինեն մեզ պատմեց, թե ով է եղել Տիգրան Հայրապետյանը,բացատրեց թե ինչպես են գտնում գրքերը,ինչ գրքեր կան գրապահոցներում,ընթերցեցինք և վերլուծեցինք Հ. Թումանյանի 《Պոչատ աղվեսը》հեքիաթը,դե իսկ վերջում հերթը մուլտֆիլմ դիտելունն էր։Շա՜ատ հավես օր ունեցանք։