Այցելություն《Տիգրան Հայրապետյան》գրադարան

Արևելյան դպրոցի 5 տարեկանները այսօր գրադարանում էին։Առավոտյան նախաճաշից հետո հագանք շապիկները և քայլքով շտապեցինք դեպի Մայր դպրոց,դեպի 《Տիգրան Հայրապետյանի》անվան գրադարան։Շրջեցինք գրադարանով,ընկեր Լուսինեն մեզ պատմեց, թե ով է եղել Տիգրան Հայրապետյանը,բացատրեց թե ինչպես են գտնում գրքերը,ինչ գրքեր կան գրապահոցներում,ընթերցեցինք և վերլուծեցինք Հ. Թումանյանի 《Պոչատ աղվեսը》հեքիաթը,դե իսկ վերջում հերթը մուլտֆիլմ դիտելունն էր։Շա՜ատ հավես օր ունեցանք։

Սեպտեմբեր ամսվա ամփոփում

Արևելյան դպրոցի 5-6 տարեկանները ամփոփում են իրենց սեպտեմբեր ամիսը։

Սեպտեմբեր ամսվա աշխատաժամանակ

Աշխատանքային նախագիծ՝

Աշխատանքային նախագիծ . 1.09.2021-10.09.2021

Աշխատանքային նախագիծ . 13.09.21-17.09.2021

Աշխատանքային նախագիծ.22.09.2021_25.09.2021

Աշխատանքային նախագիծ.27.09.2021_01.10.2021

Читать далее

խաղալիքաստեղծ գործունեություն

Այս շաբաթ մեզ հետ են Կապանի դաստիարակները, ովքեր մեկ շաբաթ որպես գործընկերներ խմբերում իրական գործունեությամբ վերապատրաստում են անցնում․․․

Այսօր նրանք մեզ հետ միասին պատրաստեցին ինքնաշեն շրխկաններ։

Իսկ վերջում բոլորս միասին երգեցինք արև-արև եկ-եկ երգը։

Ասիկ, խաղիկ, հաշվերգեր

Խնոցիների շարք

Հարի-հարի խնոցի,
Մեջդ` բարի, խնոցի,
Ունկդ` բարակ, խնոցի,
Մեջդ` կարագ, խնոցի:

***

Խնոցի, հարոցի.
Լըփը-լըփը, լըփը-լըփը,
Դե տար, դե բեր, տրնգա.
Թևտու, թև առ,
Զրնգա:

Խնոցի, հարոցի,
Կարագը` քեզ,
Թանը` մեզ:

Читать далее