Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Ճամփորդություն` Թումանյանի անվան զբոսայգի 

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան զբոսայգի (նաև հայտնի է որպես Թումանյան այգի, ժողովրդական լեզվում երբեմն կոչվում է Թումոյի այգի): Այգին, որ կոչվել է հայ գրող և բանաստեղծ Հովհաննես Թումանյանի անունով, բացվել է 1970 թվականին՝ նրա ծննդյան հարյուրամյակի առթիվ։

Օրը՝ 13 .08.2021

Ժամը՝ 10։15-13։00

Մեկնում դպրոցից՝ 11։00

Վերադարձ՝ 14։30

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի տարատարիք ճամբարականներ

Պատասխանատուներ՝ ,Ալինա Մարզումանյան, Գոհար Հովհաննիսյան

Վարորդ՝  Հենրիկ Թուրվանդյան  (հեռ.՝ 094 42 52 51)

Անցկացման վայրը՝ Թումանյանի զբոսայգի, հասցե՝ 13 Հալաբյան փողոց

Նպատակը՝ Ջրցողոցի, մարզառոդարիական խաղերի կազմակերպում,

Խնդիրները՝

  • մարզվելու հմտությունների ներկայացում
  • քայլքի, վազքի կարողությունների ցուցադրում.
  • շարժախաղերի ժամանակ արագ կողմնորոշվելու հմտությունների զարգացում
  • Հանդուրժողականության, համերաշխության դրսևորումը թիմային խաղերի ընթացքում:

Անհրաժեշտ մարզագույք՝  կանգնակներ, օղակներ, պարաններ, գնդակ։

Հիգիենայի կանոնների պահպանում — Յուրաքանչյուր սովորող իր հետ ունենում է խոնավ և չոր անձեռոցիկ, իսկ պատասխանտուները՝ սպիրտային հիմքով ախտահանող միջոց:

Նախապատրաստական փուլ՝ Անդրադառնալ ճամփորդական կանոններին, մշակել ու նկարահանել տեսանյութ «Երթևեկության կանոնները» վերնագրով, ուսումնասիրել քարտեզը: 

Ռոդարիական խաղերի փաթեթ

Խաղ 1․ «Գլորի՛ր ու վազի՛ր» Երկու սովորող ինքնագլորներով հասնում են կանգնակի մոտ, թողնում ինքնագլորը, զամբյուղից վերցնում երկու փոքր գնդակ , վազքով տանում և ամրացնում են ծառին ամրացրածինքնակպչուն ժապավենով օղակին։

Անհրաժեշտ պարագաներ՝ Լողազգեստ, արևային գլխարկ, արևապաշտպան քսուկ։

Խաղ 2․ «Թարս փուչիկը»․ Մասնակիցները բաժանվում են երկու խմբի: Երկու մասնակից կանգնում են թիկունքով, փորձում են իրենց մեջտեղում պահած գնդակը (կամ փուչիկը), առանց գետնին գցելու, հասցնել օղակին:

Անհրաժեշտ պարագաներ՝ գնդակներ, օղակներ։

Խաղ 3․ «Պահի՛ր գնդակը»․ Մասնակիցները պառկում են շրջանաձև, ոտքերով փորձում են մեծ գնդակը առանց գետնին գցելու իրար փոխանցել:

Անհրաժեշտ պարագաներ՝ գնդակներ։

Արդյունքը կամփոփվի դասարանական բլոգներում , ենթակայքում։

Մասնակիցներ՝ Տարատարիք Ճամբարականներ

Իմ ուսումնական Ագարակը նախագիծ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Ուսումնական Ագարակ

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի տարատարիք ճամբարականներ

Նախագծի պատասխանատու՝ Ալինա Մարզումանյան, Գոհար Հովհաննիսյան

Համագործակցում՝ Էդմոն Փաշինյան

Նպատակ և խնդիրները՝

  • Այցելել Ագարակ
  • Նպաստել  հոգատար վերաբերմունքի ձևավորմանը կենդանիների նկատմամբ
  • Գործնականում տեսնել, թե յուրաքանչյուր կենդանի ինչպիսի խնամք և կենսական պայմաններ է պահանջում:
  • Հաղթահարել իրենց վախերը կենդանիների նկատմամբ
  • Սովորողները հնարավորություն են ունենում ծանոթանալ և շփվել կենդանիների հետ:
  • Տարբերակել և անվանական ճանաչել կենդանիներին:
  • Փորձել տեղեկություններ հավաքել կենդանու ցեղատեսակի, խնամքի և այլնի մասին: Քննարկումը տեղափոխել դասարան, ընտանիք:

Ընթացքը՝

  • Քայլք դեպի ագարակ
  • Սովորում ենք ձիավարության անվտանգության կանոնները
  • Սովորողները  անհրաժեշտ տեղեկատվություն են ստանում կենդանիների և նրանց խնամքի առանձնահատկությունների մասին
  • Սովորում ենք ձիավարել

Արդյունքները՝

Հաճախակի լուսաբանել և պատմել ագարակում ապրող կենդանիների  մասին:

Ագարակից ֆոտոշարեր թողարկել, ռադիոլուր պատրաստել Ագարակի մասին։

Թողարկել բլոգում;