Մամի մամի, խաղողը հասել ա

Մամի, մամի, խաղողը հասե՞լ է
Երեխաները բռնում են միմյանց ձեռքից և ուղիղ գծով կանգնում: Շարքի վերջում
կանգնածներից մեկը մյուսին հարցնում է.

  • Մամի, մամի, խաղողը հասե՞լ է:
    Մյուսը պատասխանում է.
  • Հասել է, հասմըսել է,
    Շանը կտամ, գելին կտամ,
    Քեզ մի ճութ չեմ տա:
  • Ինչո՞վ գամ` որ տաս:
  • Դհոլ — զուռնով:
    Հարցնողն իր խմբով, դհոլի և զուռնայի ձայներին նմանեցնելով, որևէ երաժշտություն
    «նվագելով», շարքի առջևից գալիս և անցնում է պատասխանողի և նրա կողքին
    կանգնածի թևերի տակով: Երբ շարքը նորից շարվում է իր նախկին դիրքով,
    պատասխանողի կողքին կանգնածի դիրքը փոխվում է: Նրա ձեռքերը խաչված են, իսկ
    ինքըշրջված հակառակ կողմ: Երկխոսությունը կրկնվում է մի քանի անգամ: Յուրաքանչյուր երկխոսության վերջում հանձնարարությունը տարբեր է լինում ձիով,
    մեքենայով, թռչկոտելով, մի ոտքով թռնելով, ավանակով, հաց ուտելով (հա՜մ, հա՜մ, հա՜մ,
    հա՜մ,) երգելով, գնացքով, զմփիկով, նապաստակի նման ցատկելով և այլն: Ամեն անգամ
    անցնում են արդեն շրջվածի և կողքին կանգնածի բռնած ձեռքերի տակով: Երբ անցնում
    են վերջին զույգի թևերի տակով, պատասխանողն ասում է.
  • Մամին կասիսխտոր ծեծեք: Շարքը, բաց չթողնելով ձեռքերը, ռիթմիկ թռիչքներ է կատարում բացականչելով.
  • Չը՜խկ, չը՜խկ, չը՜խկ, չը՜խկ:
  • Մամին կասի` լվացք ենք արել, պարանը կարճ է:
  • Քաշենք` երկարի:
    Երկու կողմից խաղավարները, որոնց կողմից է շարքի կեսը, նրանց հետ քաշում են
    այնքան, մինչև մեջտեղի կամ որևէ զույգի ձեռքեր իրարից բաժանվեն:

Կարծում եմ, նոր սերնդի ներկայացուցիչների համար այս նախադասությունները, մեղմ ասած, տարօրինակ է հնչում, բայց ոչ սեբաստացիների: Որքան էլ որ զարմանալի թվա, այն մեր սաների մանկության անբաժանելի մասն էր կազմում: Ավելին, օրը օր չի լինում, եթե այդ օրվա ընթացքում գոնե մեկ անգամ չենք խաղում ծիսական խաղեր:

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы