Ճամբարականների հետ օրը սկսեցինք իրար հետ ծանոթանալով։
Ծանոթանալուց հետո, բոլորս միասին առավոտյան բացօթյա պարապմունք ունեցանք ընկեր Տաթևի հետ, մի լավ մարզվեցինք, երգեցինք և պարեցինք։

Տեսանյութը այստեղ`
Որից հետո Ճամբարականների հետ կատարեցինք շրջայց Արևելյան լանջերով, իրականացրեցինք միջավայրի խնամք, մաքրեցինք աղբը, ջրեցինք Արևելյան դպրոցի ծաղիկները։
Շրջայցից և Նախաճաշելուց հետո, ճամբարականների հետ քայլքով գնացինք դեպի մայր դպրոցի մեծ մարզադահլիճ, այնտեղ կատարեցինք գլուխկնոծի, մարզվեցինք, խաղացինք մարզական խաղեր։
Տես այստեղ`
Օրվա երկրորդ կեսին, լողացինք, համտեսեցինք սառը և համեղ ձմերուկ։
Իսկ վերջում խաղացինք սեղանի խաղեր։ Շատ հագեցած և բովանդակալից օր ունեցանք։