Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Ամառային լողափնյա ճամբար. Օր 3-րդ

Այսօր մեր բացօթյա պարապմունքին մեզ էր միացել Աշոտ Բլեյանը քոլեջի ուսանողների հետ։ Որից հետո ընկեր Տաթևը Ճամբարականների հետ երգուսուցում անցկարեց։

Կատարեցինք շրջայց Արևելյան լանջերով, ջրեցինք ծաղիկները։

Որից հետո քայլքով գնացինք դեպի խաղահրապարակ ֆուտբոլ խաղալու։ Մի լավ վազեցինք, մարզվեցինք և լավ լիցքերով վերադարձանք։

Լողացինք, իսկ այն երեխաները, որոնք չէին լողում, կատարեցին Տեխնոլոգիական աշխատանք։

Իսկ վերջում շատ համեղ թխվածքաբլիթ պատրաստեցինք և համտեսեցինք։

Այ՛ այսպիսին է սեբաստացու օրը ամառային լողափնյա ճամբարում։ Մարզական, ստեղծագործական և համեղ։