Խաղողածեսին ընդառաջ, այսօր պատրաստեցինք լոշիկ, որը ծեսի` ծիսական ուտեստն է։ Ալյուրը մաղեցինք: Հետո սկսում ենք խմոր հունցել՝ ալյուրի մեջ շաղախելով սեբաստացիական սիրով։ Գալիս է խմորի գնդերն անելու պահը:
Օդում մի քանի թռիչք անելուց հետո, լոշիկը նուրբ դրվում է թավայի մեջ։ Ահա պատրաստ է, անմահական հոտն է տարածել կրթական պարտեզով մեկ։