Օրը սկսեցինք ինչպես միշտ առավոտյան բացօթյա պարապմունքով։ Ընկեր Տաթև մեզ նոր երգ սովորեցրեց։

Քանի որ երեկ ուժեղ քամին ամբողջ ծառերը վնասել էր, և ճյուղերը թափվել էին Արևելյան լանջերին, Ճամբարականներս անցանք գործի, չէ որ մենք սեբաստացիներս շատ կարևոր տեղ ենք տալիս միջավայրի խնամքին, տիկին Զոյաի հետ միասին հավաքեցինք և մաքրեցինք մեր միջավայրը։ Դարձնելով այն ավելի մաքուր և գեղեցիկ։
Ոմանք լողացին, Հեծանիվ քշեցին, խաղացինք սեղանի խաղեր
Լողացինք, որից հետո պատրաստեցինք շա՜տ համեղ և երեխաների կողմից անչափ սիրված ուտեստը` պիցա։ Նրանք այնքա՜ն գեղեցիկ և սիրով կտրատեցին և ձևավորվեցին պիցան, որ անհնար էր չուտել։
Ինչպես միշտ օրը ավարտեցինք շա՜տ հետաքրքիր և բովանդակալից։