Այսօր մեր հյուրն էր Անժելայի մայրիկը։Նա մասնագիտությամբ ատամնաբույժ է։Լիլիթը շատ մանրամասն պատմեց ատամները ճիշտ խնամելու կանոնների մասին։
Նա իր հետ բերել էր նաև արհեստական ատամնաշար, որի վրա պատմելուց և բացատրելուց բացի նաև ցույց տվեց,թե ինչպես պետք է ճիշտ կատարել խոզանակի շարժումները բերանում։Սաները սիրով և մեծ ուշադրությամբ լսեցին Լիլիթին։Վերջում փորձեցինք խաղ խաղալ։Սաները մթերքների նկարները նայելով որոշեցին ատամների համար օգտակար մթերք է թե՞ վնասակար։Շնորհակալ ենք Անժելայի մայրիկին մեզ այցելելու ՝ուսուցողական և հետաքրքիր օր նվիրելու համար։