Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո նախաճաշեցինք և գնացինք ճամփորդության դեպի` Թումանյանի զբոսայգի։
Մի լավ մարզվեցինք, խաղացինք ռոդարիական մարզական խաղեր, ընդմիջում արեցինք։
Գնալու որոշումը ստացվեց այնքան հապճեպ ու չնախատեսված, ինչքան, օրինակ, թրջվելու որոշումն էր կայանում, երբ սովորողներից մեկի թեթև ձեռքով հայտնվում ես ջրով լի միջավայրում: Սկզբում ինչ-որ անսովոր խուճապի մեջ ես, հետո զգում ես, որ արժեր թրջվել, հովացար: Գուցե տարօրինակ համեմատություն արեցի, բայց իսկապես նման զգացողություն էր մոտս: Պատճառը երևի այն էր, որ սեբաստացիների ճամբարային առօրյայն ուրիշ է: Իրականում, որոշմանս ճիշտ ու տեղին լինելը հասկացա հենց էն պահին, երբ շոգից տանջվելու փոխարեն մի լավ ջրվեցինք ու հովացանք: Որոշմանս ճշմարտացիության երկրորդ փաստարկը թիմային խաղերն էին, որոնց ընթացքում, կարողացանք համախմբվել ու թիմային աշխատանքի միջոցով էնպես խաղալ, որ մեր իսկ խաղացածից գերագույն հաճույք ստացանք։
«Սեբաստացիայան» ճամբարը վերջին շրջանի կյանքիս լավագույն բացահայտումներից էր։ Ճամբարականների հետ իրար խոստացան էլի հանդիպել այստեղ և անպայման հավաքվել՝ նոր արկածներ գտնելու հավես ակնկալիքով: