Խաղողահավաքի շրջանն է, ես վերադարձա մեր նախակրթարան՝ մի քանի օրով: Իմ այցելության ժամանակը համընկավ բերքահավաքի (խաղողաքաղի) հետ: Եվ առիթ ընձեռվեց մասնակցել այն գործին, որով երբևէ չէի զբաղվել:
Պարզվում է՝ խաղողաքաղը՝ հետաքրքիր, աշխույժ, ինչու ոչ, նաև համեղ գործընթաց է: Սաները և դաստիարակները հավաքվում են, գործը բաշխում իրար մեջ ու անցնում գործի: Աշխատանքն ավելի համ ու հոտով է դառնում ծեսի երգերի շնորհիվ: Խաղողը քաղեցինք, և ճանապարհ ընկանք դեպի Սուրբ երրորդություն եկեղեցի։ Օգոստոսի 14֊ին Խաղողօրհնեք էր և զարմանալի չէր լինի, եթե Արևելքի նախակրթարանում այդ տոնը չնշվեր։ Հագեցած և ծիսական օր ունեցանք։
Իսկ վերջում կատարեցինք միջավայրի խնամք։